00:00:00

Հրաժարական չեմ տալու. մինչև Չեխիայի դեսպանը ԱՄՆ դեսպան էի. Մարության

20:35, 09 փետրվար 2021

Երևանի ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն այսօր ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նա հրաժարական է տալու: Ավագանու անդամը նաև նկատեց` խոսակցություններ են շրջանառվում, որ Մարությանը պետք է նշանակվի Չեխիայում ՀՀ դեսպան: «Եթե որոշեք հրաժարական տալ, կխնդրեմ գտնել մեխանիզմներ, որ այս ավագանին ցրվի»,- ասաց նա` նշելով, որ այս ավագանու կազմում չկա մեկը, ով կարող է այս քաղաքը ղեկավարել: Հարցը տալուց անմիջապես հետո Հարությունյանը լքեց դահլիճը: Մարությանն, ամեն դեպքում, պատասխանեց հնչած հարցերին: «Ես հրաժարական չեմ տալու: Մինչև Չեխիայի դեսպանը ԱՄՆ դեսպան էի, հիմա պատրաստվում եմ Ճապոնիայի դեսպան դառնալ»,- կատակեց նա: Նորից անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին` Մարությանը նշեց. «Ես ժողովրդին տրված խոստումներ ունեմ՝ դրանք կատարելով գնում եմ, քանի կատարված չեն, մնում եմ»: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նկատեց. «Պարոն քաղաքապետ, բա որ մինչև ժամկետի ավարտը խոստումները չկատարեք, պիտի էլի մնա՞ք»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր