00:00:00

Վարդաշենի վթարային շենքերում վերջին երկրաշարժի ժամանակ տաօրինակ ձայներ են լսվել. Մարդիկ սարսափած են. ԲՀԿ անդամ

17:48, 09 փետրվար 2021

Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները սարսափելի վիճակի մեջ են, ձնհալի ջրերը լցվել են էդ մարդկանց բնակարանները: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը: «Դա էլ քիչ էր, վերջին երկրաշարժի ժամանակ այդ շենքում տարօրինակ ձայներ են եկել: Մարդիկ սարսափած են: Դուք էլ որպես ավագանու անդամներ գնացեք, լսեք՝ էդ մարդիկ ինչ են ասում; Պետք է այդ շենքը փլվի, զոհեր ունենանք, նոր հանգստանա՞ք: Սեյսմիկի տված եզրակացության մեջ գրված է, որ պետք է շտապ տարհանենք այս բնակիչներին: Կոչ եմ անում բնակիչներին՝ մենակ ինձ չզանգեն, թող զանգեն քաղաքապետին, փոխքաղաքապետին, ավագանու մյուս անդամներին»,-ասաց նա: ԲՀԿ-ական անդամը կոչ արեց որեւէ կերպ լուծում գտնել, այդ մարդկանց տեղավորել այլ հասցեներում, մինչեւ կապահովեն բնակարանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր