00:00:00

«COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունն այլևս իրողություն է». ՌԴ ԱԳՆ

16:20, 09 փետրվար 2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու համար ողջ աշխարհում երկրների միջև հերթ է գոյացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դուք տեսնում եք, որ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունն արդեն իսկ կատարված իրողություն է, բոլորն արդեն խոսում են այդ մասին: Հերթ է գոյացել, ու ես դա գլուխ գովելու համար չեմ ասում: Աշխարհի բոլոր երկների միջև, բոլոր մայրցամաքներում հերթեր են: Այս երկրները մեզ խնդրում են համագործակցել իրենց հետ պատվաստանյութի մատակարարման հարցով»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ արևմտյան երկրները «չեն կարողանում հանդուրժել այն փաստը», որ Ռուսաստանը, մշակելով հակակորոնավիրուսային առաջին պատվաստանյութը, չի սկսել խոսել իր գերակա դիրքի մասին, չի թաքցրել պատվաստանյութը, այլ ընդհակառակը՝ այն սկսել է միջազգային լայն համագործակցություն այս հարցի շուրջ: Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ շատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել «Սպուտնիկ V»-ի արտադրության շուրջ, և դրանց ցանկը անընդհատ ընդլայնվում է: Հիշեցնենք՝ ռուսական պատվաստանյութի օգտագործումն այս պահին թույլատրվել է 21 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբիայում, Մյանմարում և Լիբանանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր