00:00:00

Միայն այս ընթացքում ինքնակամ շինությունների մասով դիմումները կազմել են 27 հազար. Հայկ Մարության

12:18, 09 փետրվար 2021

Միայն այս ընթացքում ինքնակամ շինությունների մասով դիմումները կազմել են 27 հազար. սա աննախադեպ քանակ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շինթույլտվությունների գործընթացը դանդաղ է ընթանում: «Բնականաբար, մեր ճարտարապետական վարչությունն աշխատում է լարվածության տակ է: Ես հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը, քանի որ ինչքան էլ մեծացնենք մեր հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել: Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք, որ ի մի բերենք հաստիքացուցակի փոփոխությունը հենց այդ բաժնում: Ուշացումների մասով ասեմ, որ վերջերս 2-3 դեպք եղավ, որ մեծ քննարկում եղավ, որ ուշանում է: Պարզվել է, որ մարդուն շատ հստակ պատասխանում ենք, որ այն կառուցապատումը, որ դուք ուզում եք, նարավոր չէ, բայց հնարավոր է այս մի կառուցապատումը: Բայց այդ մարդը ասում է՝ ոչ, ես իմ ուզածն եմ ուզում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր