00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 123 նոր դեպք. մահացել է 4 մարդ

10:59, 09 փետրվար 2021

Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 123 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168300 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 668464 վերջին մեկ օրում` 2269 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4221 պացիենտ. մեկ օրում նվազել է 174-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 160169 անձ` վերջին մեկ օրում 293 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3126 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 784 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր