00:00:00

ՊՆ-ն հայտարարություն է տարածել ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկների վերաբերյալ

17:47, 08 փետրվար 2021

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով. 1. մեքենայական ուսուցում, 2. տվյալների ճարտարագիտություն, 3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր