00:00:00

ԱԻ նախարարը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ

17:50, 08 փետրվար 2021

Քննարկվում է Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր մասնաշենքի կառուցման հարցը: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել է շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը: «ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատում նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ներկայացվել են տուրբինային և ղեկավարման կետերը, այնուհետև՝ Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ: Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղպաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների շուրջ են զրուցել: Նախարարը կարևորել է համատեղ իրականացվող «Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումների ինտեսիվ կազմակերպումը, մարզի տարբեր համայնքներում էլեկտրաշչակների նորոգման և նորերի տեղադրման հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր