00:00:00

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը. Ալիև

12:34, 24 հոկտեմբեր 2020

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. գրում է ria.ru-ն: «Մենք պատրաստ ենք այսօր դադարեցնել։ Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։ Ընդամենը անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը և պարզաբանել, որ «Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»։ Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, «արդեն ընդունել է դրանք»։ «Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ալիևը։ Նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «խաղաղ գործընթացը քանդելու» համար։ «Կարծում եմ ՝ եկել է քաղաքական կարգավորման հասնելու ժամանակը», – ասել Ալևը ՝ նշելով, որ ստատուս քվոն և շփման հին գիծն այլևս գոյություն չունեն, ի հայտ է եկել նոր իրողություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր