00:00:00

Աշխարհը հասել է համավարակի կրիտիկական կետին. ԱՀԿ

00:12, 24 հոկտեմբեր 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսային համավարակի կրիտիկական կետում, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Գեբրեյեսուսը վստահ է, որ առաջիկա ամիսները չափազանց բարդ կլինեն բազմաթիվ երկրների, մասնավորապես հյուսիսային կիսագնդի համար: «Մի շարք երկրներ շարժվում են վտանգավոր ուղղությամբ: Չափից շատ պետություններ բախվել են COVID-19-ի դեպքերի էքսպոնենտալ աճի»,- բացատրել է նա: Նրա խոսքով, շատ հիվանդանոցներ և վերակենդանացման բաժանմունքներ գերծանրաբեռնված են և գտնվում են իրենց հնարավորությունների սահմանին: «Եվ սա դեռ միայն հոկտեմբերն է»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ հորդորելով երկրների ղեկավարներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նոր աղետ թույլ չտալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր