00:00:00

ՀՀ ոստիկանապետը կորոնավիրուսի դրական եզրակացություն չունի. Էդգար Ջանոյան

21:41, 23 հոկտեմբեր 2020

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տարածված լուրի վերաբերյալ Tert.am֊ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։ Հարցին, թե արդյոք ոստիկանապետը վարակվե՞լ է կորոնավիրուսով և այդ դեպքում` ռազմական դրության ժամանակ ոստիկանապե՞տը, թե՞ նրա տեղակալն է իրականացնում նրա լիազորությունները, Էդգար Ջանոյանն ասաց. «Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը վերջին ժամանակահատվածում մշտապես ու այս պահին ևս գտնվում է իր աշխատասենյակում և կորոնավիրուսի դրական եզրակացություն չունի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր