00:00:00

Առաջնագծում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը

18:04, 23 հոկտեմբեր 2020

Առաջնագծում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ նա տևական ժամանակ առաջնագծում էր։ «Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի ողջ անձնակազմը իրենց վշտակցությունն ու ցավակցությունն են հայտնում Սևակ Սերոբյանի ընտանիքին ու հարազատներին: Հավերժ փառք ու պատիվ քեզ ... Հոգիդ լույսի մեջ լինի․․. ՕՍՈՒ», - նշված է հաղորդագրության տեքստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր