00:00:00

Խուլիգանություն, ծեծ, լիազորությունների չարաշահում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

14:08, 23 հոկտեմբեր 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 34 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ապօրինի ծառահատման, անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծեծի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր