«Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։
Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի» , - Facebook-ում գրել է Գեղարքունիքի մարզպետը։