00:00:00

Բոլորիս հիմնական խնդիրն այն է, որ մեր երկիրը լավ լինի, հզոր լինի, մեր նպատակներն իրականանան. Ծառուկյան

20:42, 22 հոկտեմբեր 2020

Բոլորիս հիմնական խնդիրն այն է, որ մեր երկիրը լավ լինի, հզոր լինի, մեր նպատակներն իրականանան։ Դրանում ոչ մեկը թող չկասկածի։ Այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ազատ արձակվելուց հետո ինքը կօգնի հայրենիքին՝ ստեղծված պատերազմական իրավիճակում։ «Մինչև դա էլ ասել եմ իմ անունից՝ բոլոր տեղերը զանգահարեք, օգնություն, աջակցություն, որովհետև այսօր ամբողջ աշխարհի հայությունը՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ միասնական է, նպատակը հաղթելն է։ Որևէ մեկը որևէ այլ հարց քննարկելու իրավունք չունի»,- ասաց Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ միշտ արել է, անում է և անելու է, դրանում ոչ մեկը թող չկասկածի։ Հարցին՝ մեկուսարանում ինչ է արել Արցախի համար, Ծառուկյանը նշեց. «Ինչ որ պետք է՝ մարդկանց տեղավորելով, օգնելով, աջակցելով, գումարային փոխանցումներ անելով, Արցախի նախագահի հետ կապի մեջ եմ եղել։ Դա շարունակական է։ Ես այս երկրում ապրում եմ, իմ երեխաներն այս երկրում ապրում են, մարդը պետք է ձեռագիր թողնի, անուն թողնի։ Այսօր բոլորս էլ մի ազգ ենք։ Բոլորիս հիմնական խնդիրն այն է, որ մեր երկիրը լավ լինի, հզոր լինի, մեր նպատակներն իրականանան»։ Նա նշեց, որ այսօր չկա տեսակետ հայտնել, չի կարող այլ խնդիր լինել, բոլորիս խնդիրը մեկն է։ Ինչ վերաբերում է 13 կուսակցությունների՝ օպերատիվ շտաբ ստեղծելու մասին հայտարարությանը, Ծառուկյանը նշեց, որ դա չի ընդունում և այսօր բոլորը պետք է իրենց մասնակցությունն ունենան, իրենց հնարավորությունն օգտագործեն, ինչով կարող են օգտակար լինեն, բայց ինչ-որ պատասխանատվություն վերցնելը, տեղավորվելն իր համար անընդունելի է։ Անդրադառնալով կամավորական ջոկատների ստեղծմանը՝ Ծառուկյանը նշեց, որ կազմակերպվելու են, հանձնարարելու են, մարդկանց նախապատրաստելու են և բոլոր կառույցներին կտեղեկացնեն։ «Մարդիկ կնախապատրաստեն մարդկանց, իրենց հագ ո կապով, ամեն ինչով։ Ազգի խնդիրն է, մեր ճակատագրի որոշումն է, ինչի մասին է խոսքը։ Մենք միշտ գործում ենք, չենք ասում»,-եզրափակեց Ծառուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր