00:00:00

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար

19:53, 22 հոկտեմբեր 2020

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ, սակայն ես նաև Թուրքիայից ակնկալում եմ տարածաշրջանում նրա զգալի ազդեցության օգտագործում՝ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, - խմբ.) լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր