00:00:00

Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով

19:10, 22 հոկտեմբեր 2020

Կանադան շարունակում է կոչ անել հավատարիմ մնալ զինադադարին Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Twitter-ում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը` նշելով, որ Կանադան մարդասիրական նպատակներով 350 հազար դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: «Ես անընդհատ կապի մեջ եմ (Հայաստանի արտաքին գործերի նախարար) Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան շարունակում է զինադադարի ռեժիմի պահպանման կոչ անել Լեռնային Ղարաբաղում եւ 350.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում ԿԽՄԿ-ում` մարդասիրական ջանքերի համար: Մենք արտաքին կողմերին կոչ ենք անում զերծ մնալ կոնֆլիկտից եւ ԵԱՀԿ ՄԽ ստուգման մեխանիզմներ ստեղծել»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր