00:00:00

Բորելը արտաքին կողմերին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղի վերաբերյալ սադրիչ հռետորաբանությունը

18:06, 22 հոկտեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված արտաքին կողմերը պետք է դադարեցնեն «վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանությունը»: Եվրամիության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել  Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: «Բոլոր սուբյեկտները, ներառյալ արտաքին կողմերը պետք է զերծ մնան ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակությանը և նոր զոհերի: Դա իր մեջ ներառում է վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանության դադարեցումը»,-նշել է նա: Ժոզեպ Բորելը կոչ է արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների, առանց հապաղելու: «Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խիստ ձևով պահպանել համաձայնեցված հրադադարի ռեժիմը: Ցանկացած գործողություն, որն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ կամ քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ տառապանքներ պատճառելուն, պետք է անհապաղ դադարեցվի»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր