00:00:00

Զախարովա. Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքերը Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ

17:55, 22 հոկտեմբեր 2020

Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են արյունահեղության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հոկտեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, մասնավորապես, քննարկվել են հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ` Ադրբեջանի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Ինչպես եւ նախկինում` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,- նշել է նա: Զախարովան հավելել է, որ միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր