00:00:00

ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս

16:34, 22 հոկտեմբեր 2020

 ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:  Ալֆրեդ Մորիս դե Զայասն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում»,- գրել է Ալֆրեդ Մորիս դե Զայասը:

The tragedy of Nagorno Karabagh has only one solution: the international recognition of the independence of Artsakh – same as the international recognition of Slovenia, Croatia, Bosnia, Kosovo.

— Alfred de Zayas (@Alfreddezayas) October 22, 2020
Ավելի վաղ, Զայասը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից իր անկախությունը հռչակել էր դեռևս 1991 թվականի դեկտեմբերին և այդ հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին: Մորիս դե Զայասի խոսքով` ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքն է հանգեցնում հակամարտության, այլ դրա անարդար մերժումը: Նա վստահ է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր