00:00:00

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին. Աննա Հակոբյան

14:46, 22 հոկտեմբեր 2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակում է տեղադրել այս օրերին առաջնագծում զոհված զինծառայողների լուսանկարները: Այս անգամ, լուսանկարում զինծառայող Ալենն է: «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ շնորհիվ։ Դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ։ Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։ ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ կյանքի գնով, Ալեն։ Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,-գրել է Աննա Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր