00:00:00

Գիշերը տեղի է ունեցել Փաշինյան-Սահակյան-Ղուկասյան հանդիպումը. խոսնակ

13:09, 22 հոկտեմբեր 2020

Այսօր գիշերը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը: Այդ մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Նա նաև հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր: Գևորգյանը սակայն չմեկնաբանեց մամուլում տարածված այլ լուրերը, ըստ որի հանդիպման ընթացքում Արցախի նախկին նախագահները համոզել են վարչապետին թույլատրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Կոչարյանին մեկնի Մոսկվա և տեղում փորձի ստեղծված դժվարին իրավիճակից լուծումներ գտնել: «Կարող են միայն ասել, որ գիշերային հանդիպման ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին առնչվող ընթացիկ հարցեր»,- պնդեց Գևորգյանը: Նշենք, ըստ որոշ լրատվամիջոցների Ռոբերտ Քոչարյանը շուտափույթ մեկնում է Մոսկվա այնտեղ հանդիպումներ անց կացնելու և Հայաստանում և Արցախում ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար: Այդ ինֆորմացիան հետագայում հերքեց նաև երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. «Ռոբերտ Քոչարյանը այս պահին Երևանում է և Մոսկվա մեկնել չի պատրաստվում»: Նշենք նաև, որ ըստ Քրեական օրենսգրքի Քոչարյանի երկրից մեկնելու համար պետք է լինի դատարանի համապատասխան որոշում: Հավելենք, որ այս օրերին Հայաստանի և Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարների միջև ընթանում են ակտիվ հանդիպումներ տարբեր ֆորմատներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր