00:00:00

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը. Մարուքյան

11:53, 22 հոկտեմբեր 2020

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա եւ Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Դա կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով»,-հավելել է նա: Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էր անդրադարձել այդ թեմային՝ նշելով. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի եւ Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն եւ ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որեւէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր