00:00:00

ԱՀ քննչական կոմիտեում եվս մեկ քրեական գործ է հարուցվել վարձկանության դեպքի առթիվ (լուսանկարներ)

22:20, 12 հոկտեմբեր 2020 Իրավական

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին ԱՀ ՔԿ-ն տեղեկատվություն էր տարածել միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել էր քննչական խմբին, որն էլ ձեռնամուխ է եղել անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների կատարմանը: Ի հավելումն նշված տեղեկատվության ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ վարձկանության դեպքի առթիվ: ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի որոշմամբ ձևավորված քննչական խումբը իրականացնում է անհետաձգելի և լայնածավալ քննչական գործողություններ: Յուրաքանչյուր քննչական գործողության կարևորությամբ պայմանավորված՝ նախաքննությունը իրականացվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր