00:00:00

Վերաքննիչ դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ուղիղ միացում

12:35, 07 հոկտեմբեր 2020 Իրավական

Վերաքննիչ դատարանը հրապարակում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ինչպես արդեն հայտնել էինք, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Հիշեցնենք նաև, որ 13 կուսակցություններ գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: https://www.facebook.com/%D5%93%D4%B1%D5%8D%D5%8F%D4%BB%D5%86%D5%96%D5%88-364346756947467/videos/3549313811774096/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր