00:00:00

Այս պահին խուզարկություն է իրականացվում Խաչատուր Սուքիասյանի գրասենյակներից մեկում

20:09, 05 հոկտեմբեր 2020 Իրավական

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Մեր տեղեկություններով այս պահին իրավապահները քննչական գործողություններ են անում եւ մեծ թվով մարդիկ են ներգրավված:
ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանից: Վերջինս մեզ հայտնեց, որ ցերեկը իրավապահները գործողություններ են իրականացրել Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Իսկ միջադեպը կապված է հայտնի դեպքի հետ: Հիշեցնենք, որ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ ահա այդ հայտարարության հետքերով էլ այժմ խուզարկություն է իրականացվում գրասենյակներից մեկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր