00:00:00

Ոստիկանությունը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

18:14, 02 հոկտեմբեր 2020 Իրավական

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում հստակ պահպանել հակահամաճարակային կանոնները, կատարել պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին: Ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունը. «Հարգելի համաքաղաքացինե՜ր: Հայոց բանակը, պահեստազորն ու կամավորականները հերոսաբար պաշտպանում են հայրենի սահմանները, քանզի վստահ են՝ թիկունքն ամո՜ւր է: Արժանի՜ լինենք մեր զինվորների վստահությանը: Արժանի՜ լինենք անմնացորդ թիկունքային կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ: Հիշե՜նք, որ մյուս փորձությունների հետ շարունակվում է նաև կորոնավիրուսի չհայտարարված պատերազմը: Հիշե՜նք, որ միայն առողջ ու կենսունակ թիկունքը կարող է իսկապես զորավիգ լինել ռազմաճակատին: Կոչ ենք անում, հորդորում ու պահանջում ենք՝ հստակ պահպանեք հակահամաճարակային անվտանգության կանոնները, ինքնահսկողությամբ ու հանրային հսկողությամբ կատարեք պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվեք իրավապահների օրինական պահանջներին: Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթի նաև այս պատերազմում, որովհետև դա մեր զինվորների պահանջն է: Զինվոր զգանք մեզ այս պատերազմում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր