00:00:00

Հայտնի է ադրբեջանական ՏՈՍ-1 ծանր հրանետային համակարգի տեղադիրքը. այն օկուպացված Լենինավան գյուղում է

14:01, 01 հոկտեմբեր 2020 Իրավական

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի տարածած կադրերի՝ Ադրբեջանը քաղաքացիական տների թիկունքում տեղակայված ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգից կրակ վարում Արցախի տարածքի դեմ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տեղորոշվել է կադրերում երևացող զինտեխնիկայի վայրը: Այս տարածքը ԼՂՀ Մարտակերտի շրջանի՝ 1991-1994 թթ․ ընթացքում օկուպացված Լենինավան գյուղն է: Իլհամ Ալիևը վերջին տարիներին պարբերաբար այս գյուղի հայաթափումը, օկուպացիան և տեղում ադրբեջանական բնակավայրի հիմնումը ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության «լուծման» ադրբեջանական մոդել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր