00:00:00

ԱԱԾ-ն՝ հեռախոսային խոսակցությունների և SMS-ների նկատմամբ զգուշավորություն ցուցաբերելու վերաբերյալ

11:44, 01 հոկտեմբեր 2020 Իրավական

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS)  միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում: «Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն  պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ՝ իրենց անցանկալի հետևանքներով»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր