00:00:00

ԱԱԾ զգուշացումը քաղաքացիներին. զերծ մնացեք ապաստարան տրամադրելու հորդորներից

16:48, 28 սեպտեմբեր 2020 Իրավական

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումներն, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր