00:00:00

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

23:17, 26 սեպտեմբեր 2020 Իրավական

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Քուչակ գյուղում ստուգել և բաժին բերման են ենթարկել «Զիլ» և «ՖԱՎ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա, որոնցից մեկը բեռնված է եղել 5, մյուսը՝ 17 խմ փայտանյութով: Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մի բնակչի, որն այն ձեռք է բերել Իջևանի անտառներից: Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր