00:00:00

Քանի որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել կլինեն նոր ընտրություններ, նոր առաջադրումներ. Շաթիրյան

19:10, 25 սեպտեմբեր 2020 Իրավական

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր եւ անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ չնշելով թե կոնկրետ քանի ձայն է ստացել Խունդկարյանը: Նշենք, որ անհրաժետ էր ստանալ 9 դատավորներից 5-ի կողմ ձայները: Շաթիրյանը տեղեկացրեց, որ սահմանված ժամկետներում կկազմակերպվել ՍԴ նախագահի նոր ընտրություններ. «Բնականաբար, կլինեն նոր առաջադրումներ: Քանի որ օրակարգում կա նաեւ ՍԴ փոխնախագահի ընտրություն, այս աշխատակարգային նիստն ընդմիջվեց մինչեւ երկուշաբթի ժամը 11-ը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր