00:00:00

8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում. ենթադրում եմ՝ այդ թիվը գնալով կաճի. ՊԵԿ նախագահ

14:15, 24 սեպտեմբեր 2020 Իրավական

Մենք առաջիկայում կամփոփենք երրորդ եռամսյակը, 9 ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաեւ հարկային հավաքագրումներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: «Ընդհանոււր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետեւանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո եւ կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը եւ ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր