00:00:00

Վանաձորում փախցրած մեքենան հայտնաբերվել է Գյումրիում

17:42, 23 սեպտեմբեր 2020 Իրավական

Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ժամը 20.40-ի սահմաններում Վանաձորի Վարդանանց փողոցի բանջարեղենի խանութի մոտից փախցրել են իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Ոստիկանության Կումայրիի և Տարոնի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, մեքենան, վթարված վիճակում, հայտնաբերվել է Գյումրիի Հայուհու հրապարակում: Նույն օրը, ժամը 02.20-ին, ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ֆուրմանովի փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման է ենթարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, նախկինում կողոպուտի համար դատապարտված 32-ամյա մի տղամարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր