Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում չպատասխանեց հարցին՝ ինքն այսօր ինքնառաջադրվելո՞ւ է ՍԴ նախագահի պաշտոնում։
«Մի երկու-երեք ժամ սպասեք, ամեն ինչ կիմանաք»,- ասաց Թովմասյանը։
ՍԴ-ում այսօր 15։30-ին նիստ է անցկացվելու, որի ժամանակ ՍԴ դատավորները նախագահ են ընտրելու։