00:00:00

Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը

18:51, 22 սեպտեմբեր 2020 Իրավական

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են: Տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր