00:00:00

Դանակահարություն Հարժիս գյուղում. Գորիսի ոստիկանների բացահայտումը

18:11, 22 սեպտեմբեր 2020 Իրավական

Սեպտեմբերի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղում ինքը մարդ է խփել: Այնուհետև «Գորիս» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա քաղաքացի: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Հարժիս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է 23-ամյա համագյուղացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Գորիսի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր