00:00:00

Պերուական Անդերում 433 կգ կոկաին է հայտնաբերվել

14:03, 22 սեպտեմբեր 2020 Իրավական

Պերուի ազգային ոստիկանության դեսանտային ստորաբաժանումը` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի դատախազության ուժերի հետ միասին, հատուկ օպերացիա է իրականացրել, որի արդյունքում Պերուի Այակուչո շրջանում 433 կգ կոկաին է հայտնաբերվել, հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Comercio-ն: Նշվում է, որ թմրանյութը հայտնաբերվել է Ուանտա նահանգի Ռոսարիո Սանտիլյանա բնակավայրի շրջակայքում: Նախօրեին Կուսկոյում` Պիչաս գետի ափին, մեկ այլ հատուկ օպերացիայի ընթացքում 1.5 տոննա կոկաին էր առգրավվել: Ուժայինները ձերբակալել էին 15 ենթադրյալ մեղադրյալի: Աշխարհի կոկայի տնկադաշտերի ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է այսպես կոչված «Անդյան թմրանյութերի եռանկյան» մեջ, որն ընդգրկում է Կոլումբիան, Պերուն եւ Բոլիվիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր