00:00:00

Մեքենան փախցնելուց մեկ օր անց 57-այա քաղաքացին բերման ենթարկվեց

22:06, 18 սեպտեմբեր 2020 Իրավական

Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքում մեքենա էին փախցրել: Սպանդարյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը բաց էր, բանալին` փականի մեջ: Այդ հանգամանքից օգտվելով էլ ժամը 19.30-ին մեքենան փախցրել էին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։ Կատարվածի վերաբերյալ նույն օրը, ժամը 23.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ ստացվեց: Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Հաղորդումից մեկ օր անց տեղեկություններ ստացվեցին, որ «06»-ը փախցնողը Երեւան քաղաքի 57-ամյա մի բնակիչ է: Սեպտեմբերի 17-ին, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը, մեքենայով հանդերձ, Արարատի Աբովյան փողոցում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժանմունք: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր