00:00:00

Արցախի խորհրդարանում ընդունել են Փաստաբանների պալատի անդամներին

20:05, 18 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ԱՀ փաստաբանների պալատի նախագահ Օլյա Ալթունյանին և պալատի անդամներին: Հանդիպման ընթացքում կարևորվել է Փաստաբանների պալատի դերը՝ որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, ինչպես նաև իրավական պետության կառուցման գործում: Քննարկվել են նաև փաստաբանական գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց լուծումը, ըստ փաստաբանների պալատի անդամների, պահանջում է օրենսդրական բարեփոխումներ: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել մատնանշած օրենքները և անհրաժեշտության դեպքում հանդես գալ առաջարկություններով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր