00:00:00

Անհեթեթություն է․ ԲՀԿ-ից պատասխանում են Փաշինյանին

13:03, 18 սեպտեմբեր 2020

Չեմ ցանկանում անհեթեթ հայտարարություններ մեկնաբանել:  Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարությանըն, թե «Ինչի Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»: «Իշխանությունները չունեն հակադարձումներ ԲՀԿ-ի բարձրաձայնած խնդիրներին, այդ պատճառով էլ անցնում են անձնական վիրավորանքների: Այսօր տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: Այնուհետեւ ԲՀԿ առաջնորդն էլ պատասխան գրառում էր արել այն մասին, որ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր