00:00:00

Եթե հասնի պիկին, պաշտոնանկ կարվեմ. Արարատի մարզպետ

19:58, 17 սեպտեմբեր 2020

Եթե հասնի պիկին, պաշտոնանկ կարվեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Եթե կհասնի պիկին, ապա պաշտոնանկ կարվեմ նաեւ ես. ոչ ոք ապահովագրված չի»,- ասաց նա՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը հաճախ է քննադատությունների կենտրում հայտնվում։ Հարցին՝ արդյոք ինքը հետեւո՞ւմ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «փոխհրաձգություններին»՝ նա ասաց. «Շատ ուշադիր»։ Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառմանը, որ ցածր մտավոր ունակություններ ունեցող անձինք չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն, եւ հարցին՝ արդյոք իրենց կուսակցությունում կա՞ն այդպիսի անձինք, մարզպետն ասաց. «Չեմ մեկնաբանում»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր