00:00:00

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

19:02, 17 սեպտեմբեր 2020

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նաուաֆ Ալ Էնեզին բարձր է գնահատել համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։ Նաուաֆ Ալ-Էնեզին հաջողություն մաղթել է նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել, ինչին դրական են արձագանքել հյուրերը։ Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր