00:00:00

ՀՀ-ում զինվորական ծառայությունից ազատվածները հնարավորություն կունենան ծառայության անցնել Քննչական կոմիտեում

18:23, 17 սեպտեմբեր 2020

Մենք փոփոխություններ ենք նախատեսում, որոնց համաձայն Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել այն անձինք, ովքեր նախկինում օրենքով սահմանված կարգով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը: Նրա խոսքով` գործող օրենսդրության համաձայն, Հայաստանում կա մարդկանց որոշակի խումբ, ովքեր օրինական հիմքերով ազատվել են զինվորական ծառայությունից: Սակայն եթե նրանց առողջական վիճակը, ֆիզիկական կամ հոգեկան վիճակը խոչընդոտ չեն հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, նրանց պետք է ծառայության անցնելու հնարավորություն տրվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր