00:00:00

Այսօր երեկոյան վարչապետի գլխավորությամբ ՔՊ գրասենյակում կհավաքվեն նախարարները, մարզպետները, պատգամավորները

16:38, 17 սեպտեմբեր 2020

Այսօր՝ երեկոյան ժամը 19:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախատեսված է հավաք, որին, ՀԺ-ի տեղեկություններով, մասնակցելու են նախարարները, մարզպետները, պատգամավորները: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչ հարցեր են քննարկվելու, պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Մեր տեղեկություններով՝ հավաքի մասնակիցները քննարկելու են գործադիրի աշխատանքը, գործադիր-օրենսդիր մարմինների համագործակցության նոր հնարավորությունները: Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է որոշ պատգամավորների մանդատներից հրաժարում, որից հետո նրանք աշխատանքի կանցնեն գործադիրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր