00:00:00

Ալեն Սիմոնյանը կգլխավորի ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խումբը Ղրղըզստանի խորհրդարանական ընտրություններում

14:35, 17 սեպտեմբեր 2020

ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղըզստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող: Ներկայումս միջազգային դիտորդական խմբի ձեւավորումը շարունակվում է, որում կընդգրկվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից երկրների պատգամավորները: ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները` Խորհրդի քարտուղարության աշխատակիցների եւ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետների կազմից, սեպտեմբերի 6-9-ը Օշ եւԲիշքեկ քաղաքներում խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ մոնիտորինգ են անցկացրել: Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ի հոկտեմբերի 4-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր