00:00:00

Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»

13:31, 17 սեպտեմբեր 2020

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել:   Տեսանյութում երևում է, թե վարորդներն ինչպես են անակնկալի գալով փոխում ճանապարհի երթևեկելի գիծը:   «Երևան-Արտաշատ ճանապարհով գնում էինք, երբ նկատեցինք, թե ոնց է ուղղաթիռը գրեթե ճանապարհին կպած թռչում: Բնականաբար վախեցանք ու խուճապի մատնվեցինք»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:   Auroranews-ը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ ք պատկանում է ՊՆ-ին և ի՞ նչ թռիչք էր իրականացնում` կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ:   «Ուղղաթիռը ՊՆ-ին չի պատկանում», - մեզ հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակը: Տեսանյութն՝ այստեղ    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր