00:00:00

Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է իրեն տեսներ, վստահաբար տեսել է. Իվետա Տոնոյան

17:14, 17 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

Այն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երեւակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆռեյսբուքյան գրառումը վերաբերվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին: «Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է»,-ասաց նա: Ճշտող հարցին, թե արդյոք գրառման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր, Տոնոյանը կրկնեց, որ ով որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես ուզում ենք ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն:Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:    

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31