00:00:00

Հուսով եմ՝ իջևանցիները կգնահատեն իրավիճակը, երբ մեկ տարի մարզկենտրոնը ղեկավարում է քվե չստացած անձը․ ԼՀԿ պատգամավոր

12:10, 17 սեպտեմբեր 2020

Լրացավ մեկ տարին, ինչ Տավուշի մարզկենտրոնի` Իջևանի համայնքապետ է Հայկ Ղալումյանը: Ինչպես հայտնի է, պարոն Ղալումյանը քավոր-սանիկ կապով պայմանավորված՝ նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և մեկ տարի շարունակ պաշտոնավարում է առանց գեթ մեկ քվե ունենալու իր թիկունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։ «Իհարկե, կարող են տարբեր կոմբինացիաներ կիրառելով՝ խոշորացնել համայնքը, որպեսզի ստանան ցանկալի ընտրական արդյունքը: Կարելի է պատկերացնել, թե այս իրավիճակում իշխանության համար որքան սկզբունքային է հաղթելը տեղական ընտրություններում, բայց հույս ունեմ, որ իջևանցիները կգնահատեն իրավիճակը` հաշվի առնելով այս աննախադեպ իրողությունը, երբ մեկ տարի շարունակ մարզկենտրոնը ղեկավարում է քվե չստացած և կենտրոնական իշխանության հայեցողությամբ նշանակված անձը»,-գրել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր