00:00:00

Գործադիրի որոշում՝ ուղղված Հայաստանի ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովմանը

11:28, 17 սեպտեմբեր 2020

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում որոշում կայացրել թույլատրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: Սահմանվել է նաեւ, որ Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ ավիացիայի  թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով: ՊԱՌ-10 բերման եւ ՄՌՄ-80 մարկերային փարոսները երկարատեւ շահագործման արդյունքում սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսները եւ ենթակա են միջին վերանորոգման: Դրանց վերանորոգման արդյունքում հնարավոր է օգտագործել ԶՈւ կարիքների համար, որը կիրականացվի ԶՈւ միջոցների հաշվին: ԶՈՒ ավիացիայի 2020թ. ծախսային ծրագրով նախատեսված է միջոցների  միջին վերանորոգումը: Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա թռիչքների անվտանգության ապահովումը պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր