00:00:00

Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Արայիկ Հարությունյանի հարցի քվեարկությունը՝ այսօր (ուղիղ)

10:14, 17 սեպտեմբեր 2020

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 17-ին շարունակում է աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 57 հարց: Նախորդ օրերին խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորների ընտրության հարցը եւ երեք թեկնածուներին էլ ընտրել ՍԴ դատավորներ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: Նախօրեին ԱԺ-ն քննարկել է նաեւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քանի որ Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը, ով էլ ընտրվել է այդ պաշտոնում: Երեկ ԱԺ-ն քննարկելի է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը: Այս հարցով քվեարկությունը կկայանա այսօր: https://www.youtube.com/watch?v=G3ycDP3a3ng&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր